Պատմություն 10

Լևոն Ա

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Պատմություն 10

Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։

«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։ Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։ Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492թվականին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք՝ համարժեք խորհրդավոր անհետացման։ «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։ Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ՝ իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ։ Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին։ Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած՝ իր հետ տանելով նավերը։ Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների։ Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։ Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում։ Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները։ Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ։ Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են։ Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում։ Բացի այդ՝ օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ։

Բերմուդյան եռանկյունում կորածները, անթիվ քանակությամբ անհետացած նավեր և ինքնաթրռներ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդյան եռանկյունու շրջանում: 1978թ. հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» հաղորդեց.Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ. Օսա» նավը առեղծվածորեն անհետացել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում:Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել:Համաձայն ամերիկյան Առափնյա պահակության տվյալների այդ 180մ երկարությամբ և 15000տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտնաբերվել են նավթի բիծ, փրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ:Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է հասներ Ֆիլադելֆիա:Կարծում են, որ նավը և նրա անձնակազմի անդամներին գտնելու հույս չկա:Նավի անհետացումը դժբախտ պատահար է, և, ցավոք, ոչ այնքան հազվադեպ:Թերթի ընթերցողների մեծ մասը այդ հաղորդագրությանը առանձնակի նշանակություն չէր տա, եթե այն տեղի ունեցած չլիներ Բերմուդյան եռանկյունում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բերմուդյան կղզիների մոտ անհետացավ «Կիկլոպ» բրիտանական նավը: 1918թ. մայիսի 24-ին անհայտ կորել է ամերիկյան «Կիկլոպ» շոգենավը:Նրա վրա կար 390 մարդ:Նրա անհետացումը համարվել է ամենացնցող հանելուկներից մեկը ծովային նավատորմի տարեգրքերում: Բերմուտյան եռանկյունում անհետացել են ամենախոշոր ինքնաթիռներն ու նավերը՝ռմբակոծրչներ, լցավորողներ, բեռնատար ինքնաթիռներ, պահակային թռչող նավեր և ուղևորատար ինքնաթիռներ:Ինքնաթիռներից մի քանիսը մինչև անհետացման պահը նորմալ ռադիոկապ էին պահպանում հենակետերի կամ օդանավակայանների հետ, իսկ մյուսներից տարօրինակ հաղորդումներ էին ստացվում ղեկավարման սարքերի անակնկալ խափանումների, կողմնացույցների անսովոր վարքի մասին, այն մասին, որ երկինքը դեղին և մառախլապատ է թվում(պարզ եղանակին), իսկ ծովը(որն ամենուր միանգամայն խաղաղ էր)տարօրինակ տեսք ունի 1945թ. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռմբակոծրչ-տորպեդակիրների օղակը՝բաղկացած «Էվենջըր» տիպի հինգ ինքնաթիռներից, Ֆորտ-Լոդըրդեյլ հենակետից մեկնեց ուսումնական առաջադրանք կատարելու:Երբ պարզվեց, որ նրանք, ինչպես նաև նրանց հետևից ուղարկված «Մարտին Մարիներ» որոնողական ինքնաթիռը անհետացել են, ձեռնարկվեցին լայն թափի փրկարար գործողություններ ծովում և օդում, սակայն նրանք էլ օգուտ չտվեցին: «Մարտին Մարիներ» թռչող նավը տառացիորեն հալվել է օդում «19-րդ օղակի» ևնրա 14 մարդուց բաղկացած անձնակազմի որոնումների ժամանակ: «Ատլանտիկայի գերեզմանոցում» անհետացավ նաև C-119 ինքնաթիռը, որի վրա 10 մարդ կար:

Русский 10

 Творческая работа

1.Найди какую-нибудь басню. Прочитай ее. Кто является ее героями? Выдели мораль басни, согласен ли ты с ней и почему?
Зеркало и обезьяна
Мораль басни Люди легко замечают недостатки в окружающих, но с трудом признают свои собственные отрицательные черты.
Именно взглянуть на себя со стороны призывает автор всех тех, кто привык судить поступки других. Более того, с помощью этой басни, Крылов пытается заставить это сделать конкретного человека -взяточника, для чего и вставляет его фамилию в текст.
я согласна с моралью этой басни.

2.Найди притчу, с которой ты полностью согласен. Выкажи свое мнение аргументируй свое согласие.
10 долларов

3.Найди в притче существительные, от которых можно образовать прилагательные, напиши их парами.
психолог-психологический
любит-любовный

4.С составленными прилагательными составь словосочетания
психологическое давление 
любовные встречи

5.Переведи на русский отрывок из рассказа Тумняна  ,,Իմ ընկեր Նեսոն ,,

Էնպես պատահեց, որ  գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Так получилось, что в селе открылась школа. Они дали мне школу и двадцать-тридцать детей со мной. За каждого ребенка хотели по три рубля в год. по этой причине многие дети деревни, родители которых не могли платить три рубля в год, оставались на улице. Большинство моих товарищей по команде остались в стороне, как и Несо.

6.Прочитай миниатюру Л. Енгибарова “ Подснежник” О чем она рассказывает?

Подснежник

Сегодня я собираю в осеннем лесу оранжевые, желтые, багряные листья.
Чудо-золото в моих руках и вокруг.
А я думаю о том, что скоро наступит долгая суровая зима.
И сколько Мужества и Веры нужно иметь крохотному подснежнику, когда он появится весной в опустевшем и голом лесу.
Сколько Мужества и Веры в прекрасные силы должно быть заложено в крохотных живых лепестках, чтобы не дрогнуть и в который раз начать все сначала!
Мой друг, будь как Подснежник, я знаю, сейчас тебе трудно…
Мой друг, будь как Подснежник, я знаю, сейчас ты совсем один…
Мой друг, я верю в тебя, как в Подснежник, пока жив в тебе хоть один листочек, хоть один лепесток!
мне кажется что писательница в своей миниатюре хочет донести людям что бываю и трудно времена и не надо вешать нос из-за этого.

Հայոց լեզու 10

Փաստեր Պարույր Սևակի մասին


1) Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»

2) Սևակը տան միակ տղան էր, նա առանձնահատուկ սեր ուներ մոր հանդեպ, որին Ազի էր կոչում։
Սևակը մոր մասին գրում է՝ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

3) Մանուկ Պարույրը գրել կարդալ սկսել է 5 տարեկանից։ Տեսնելով նրա ընդունակությունները դպրոցի ուսուցիչը թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց։
«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին…»

4) Պարույր Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։
Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:

Ճամփորդություն

Գարնանային ճամփորդություն․ Ներքին Բազմաբերդ-Պարտիզակ

Մարտի 26-28-ը հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներով ընկեր Վարդանի և պարոն Տիգրանյանի գլխավորությամբ ճամփորդեցինք Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ, Պարտիզակ, Թալին, Ներքին Թալին բնակավայրերում։ Մեր առաջին կանգառը Ներքին Բազմաբերդ գյուղում էր։ Մշակույթի տանը մեզ դիմավորեցին բազմաբերդցիները, ծանոթացանք, կատարեցինք շրջայց, այնուհետև քայլքով գնացինք դեպի գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցում նույնպես կատարեցինք շրջայց և ծանոթացանք սովորողների հետ, իրար փոխանցեցինք մեր փորձը, երգեցինք, պարեցինք և քննարկեցինք կրթական տարբեր թեմաներ։

Ներքին Բազմաբերդից գնացինք Պարտիզակ գյուղ, որտեղ մեզ ընդունեցին սիրով ու ջերմությամբ։ Այստեղ նույնպես օրը սկսեցինք ծանոթությամբ, մենք պատմեցինք մեր մասին, կրթահամալիրի մասին, իսկ իրենք՝ իրենց մասին, իրենց գյուղի ու բարբառի մասին: Ճամփորդության երեք օրերի ընթացքում մենք գիշերեցինք Պարտիզակում։


Ճամփորդության երկրորդ օրը սկսեցինք շրջագայությամբ՝ Թալին քաղաք, Կաթողիկե եկեղեցի, Ներքին Թալին՝ Դաշտադեմի ամրոց։ Սիրուն շրջագայությունից հետո նորից վերադարձանք Պարտիզակ գյուղ, որտեղ պլանավորված էր մեր օրվա շարունակությունը։ Նախ այցելեցինք գյուղի դպրոց, որտեղ մեզ սպասում էին մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ՝ տնօրենի ղեկավարությամբ։ Այստեղ նույնպես, ինչպես Ներքին Բազմաբերդում, ներկայացրինք հետազոտական աշխատանքների և նախագծային ուսուցման իրականացումը կրթահամալիրում։ Դպրոցից մեծ խմբով քայլեցինք դեպի տուն, որտեղ պարտիզակցի կանայք թոնիր էին վառել, մեզ համար հաց թխեցին, թոնրի գաթա, իսկ վերջում՝ թոնրի խորոված։ Այս ամենն ավարտվեց գյուղի հանդիսությունների սրահում կազմակերպված միասնական խնջույքով, որին հաջորդեց խարույկի շուրջ զրույցները, երգն ու պարը։

Ճամփորդության երրորդ օրը նույնպես պարտիզակցի սովորողների հետ անցավ․ միասին քայլեցինք գյուղում, լսեցինք գյուղի մասին նոր ու հետաքրքիր պատմություններ, իսկ վերջում միասին լուսանկարվեցինք ու միմյանց հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու սպասումով։

կենսաբանություն 10

Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա

Անհրաժեշտ պարագաները
1. բույս
2. սպիրտ
3.յոդի լուծույթ
4.սպիրտայրոց
5.սև թուղթ
Բույսը նախապես 2_3օր պահում ենք մութ տարածքում, որպեսզի արդեն սինթեզված օսլան սպառվի բույսի կողմից, այնուհետև տերևներից մեկին ամրացնում ենք սև թուղթ, որի վրա կարող է նշված լինել որևէ տառ կամ պատկեր և թողնեւմ բույսը մի քանի ժամ արևի տակ։Բույսից պոկում ենք տերևը հանում թուղթը և տերևը եռացնում սպիրտային լուծույթի մեջ, ինչի հետևանքով քայքայվում է տերևի քլորոֆիլը, դա անհրաժեշտ է, որպեսզի հետագայում սպիտակ տերևի վրա գունային փոփոխությունը հստակ երևա։Երբ տերևը սպիտակում է , դուրս ենք բերում սպիրտից , մի քանի վայրկյան ընկղմում ենք տաք ջրի մեջ, որպեսզի փափկի և վրան ավելացնում ենք յոդի լուծույթ։Այն հատվածը որի վրա լույս է ընկել կդառնա մուգ մանուշակագույն, որից էլ կարելի է եզրակացնել, որ այդ հատվածում սինթեզվել է օսլա, այսինքն տեղի է ունեցել ֆոտոսինթեզ , իսկ թղթով ծածկված հատվածները կման անգույն, այսինքն հետևյալ փորձով համոզվեցինք, որ լույսը անփոխարինելի գործոն է ֆոտոսինթեզի համար ։


Փորձի հղում է
https://youtu.be/YtvyFOvbgu8?si=0NUJa6A4u8VHPCzW

Русский 10

Мэрилин Монро

О главные роли в кинофильмах она мечтала с детства. Родители девочки развелись, когда ей было 2 года. Мама занималась монтажом на одной из голливудских студий. Из-за финансовых трудностей, она отдала дочь на воспитание опекунам.
Маленькая Норма, а именно такое имя получила девочка при рождении, росла без матери до 7 лет. Позже, женщине удалось заработать денег на собственное жилье и она забрала дочь жить к себе. Однако, уже через год у матери диагностировали психическую болезнь. В течение следующих восьми лет до окончания школы у Нормы Джин Мортенсон не было собственного дома. Несколько лет она воспитывалась в государственном интернате, затем поочередно жила то у маминой подруги, то у тети.
16-летняя девушка стремилась как можно скорее распрощаться с несчастливым детством, поэтому в 1942 году она вышла замуж за моряка торгового флота Джеймса Догерти. После свадьбы Норма пошла работать на авиационный завод. Вторая мировая война была в разгаре, и военная промышленность в США наращивала производство запчастей и боеприпасов. В 1945 году на завод пришел фотограф Дэвид Коновер с предложением снять красивейших сотрудниц для мотивационных плакатов. Он сразу же обратил внимание на Норму Джин.


Девушка ухватилась за предложение профессионально работать моделью. Она выпрямила свое каштановые волосы и покрасилась в блондинку. Всего за 2 года ее лицо появилось на обложках 33 журналов. После этого юная модель получила предложение попробовать себя в кино. Именно тогда девушка и выбрала себе псевдоним Мэрилин Монро, который вскоре станет символом природной раскованности и магнетической привлекательности.

Однако к голливудским звездам Мэрилин пришлось продираться сквозь тернии. Целых четыре года понадобилось ей, чтобы сыграть в нескольких эпизодических ролях. В 1950 году молодую актрису наконец заметили, ей предложили семилетний контракт с киностудией «20-й век Фокс». В следующем году она стала ведущей 23-й церемонии вручения премии «Оскар». В 1952 году Мэрилин назвали самой кассовой молодой актрисой США. В этот период она преимущественно исполняла роли раскованной и доступной блондинки, героини романтических комедий.
В том же году Мэрилин Монро встряла в первый скандал. В одном из интервью она призналась, что ради заработка в юные годы позировала во время фотосессии обнаженной. Кинозвезда объяснила, что согласилась на этот шаг только из-за финансовых трудностей. В конце-концов такая откровенность только добавила Мэрилин популярности среди поклонников, однако сама актриса стремилась запомниться зрителям не только эффектной внешностью, но и искусной актерской игрой. Она решилась на драматическую роль в фильме выдающегося немецкого режиссера Фрица Ланга «Ночная схватка», а затем сыграла главную роль в триллере «Входите без стука».

В то же время Мэрилин не могла избавиться приступов неуверенности и паники прямо на съемочной площадке. Она часто забывала реплики, или же требовала переснимать сцену пока дубль не казался ей идеальным. В 1953 году в прокате появились сразу три фильма, которые превратили Мэрилин Монро в мировую суперзвезду.
Криминальная драма «Ниагара» казалась части тогдашних зрителей слишком откровенной, против нее даже протестовали участницы женских клубов в США. Кроме того, на экраны вышли две коммерчески успешные комедии с участием Мэрилин – «Джентльмены предпочитают блондинок» и «Как выйти замуж за миллионера»


Продолжить чтение «Мэрилин Монро»
Без рубрики

Թթխմորի արաջացման և զարգացման  պատմությունը

Հացը մետաղից հին է, նույնիսկ մինչ բրոնզե դարաշրջանը մեր նաղնիները լերել են հաց, ամենահին հացը հայտնաբերվել է Շվեցարիայում մ.թ.ա 3500 թ.

Տասնիններորդ դրում արտադրական խմորջների իհայտ գալը, մեծ հարված եր թթխմորով հացերի արտադրությանը ի տարբերություն թթխմորի արտադրական խմորիչները ապահովում էին արագություն և կայունություն արդեն 1910 թ ընդունվեցին մի շարք օրինագծեր, որոնք արգելում էին  գիշերային աշխատանքը  և սահմանափակում էին հացթուղների աշխատանքը, ի տարբերություն մյուս երկրների  Գերմանիան մասնակի օրեն պահպանեց թթխմորի օգտաօործումը տարեկանի հացի արտադրության մեջ։

Տասնիններորդ դարի ուցունական թվականներին մեծ բրիտանյայում պահանջարքը այնքան շատացավ թթխմորով հացի, որ 1993 մշակվեցին կանոնակարգեր որոնք սահմանում էին թե որ հացը կարելի է վաճառել որպես թթղմորով հաց, վերջերս կրկին հետաքրքրություն արաջացավ առողջ հացի հանդեպ։

Թթխմորով հացի առողջարար հատկությունները

Թթխմորով հացը վիտամինների, և հանքանյութերի հարուստ աղբյուր է, հատկապես հարուստ է սննդարար նյութերով որոնք մարդկային օրգանիզմը հեշտությամբ է կլլանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թթխմորում պարոնակող պեպտիդների նման հակա օքսիդանտները կարող եբ նվազեցնել քաղց կեղի որոշ տեսակների, ծերացման նշանների կամ քրոնիկ հիվանդությունների առաջանալու վտանգը,ըստ ուսումնասիրությունների թթխմորով հացը գործում է որպես պրեբիոտիլ ինչ նշանակում է, որ  հացի թաղանթանյութը  օգնում է կերակրել ձեր աղիքների(լավ) բակտերիանները, պրեբիոտիկը մեծացնում է բիֆիդոբակտերիաների և կաթնաթթվային բակտերիաների քնակը և ակտիվությունը, թթխմորը ունի գլյուտենի ավելի ցածր պարենակություն քան հացի բոլոր տեսալները 100գ թթխմորով հացը պարոնակում է

230կկալ

Սպիտակուց`7.8գ

Ճարպ`0.7գ

Ածղաջուր`47գ

Մանրաթել`2.9գ

Մեծ քանակությամբ պարունակում է `

Կալցիում

Կալիում

Մագնեզիում

Ֆոլաթթու

Միացին

Հայոց լեզու 10

Գործնական քերականություն. առաջադրանքներ 40, 41

Ա․ կտրիճ-Քաջ, արի, խիզախ, քաջասիրտ
կտրիչ-Կտրող սայր՝ բերան ունեցող գործիք
Բ․գիրգ-Փափուկ, քնքուշ, փափլիկ
գիրկ-տպագրված աշխատություն, մեծածավալ երկ
Գ․մեղկ-թուլամորթ, թուլակազմ
մեղք- հանցանք, գութ, խղճահարություն
Դ․փութ-պակասություն, պատառ, չափման միավոր
փուտ- խախուտ, փտություն, կեր
Ե․ուտիճ-Փոքրիկ թիթեռ, որի թրթուրն ուտելով վնասում է բրդեղենը
ուտիչ- սպառող, լափող
Զ․բրդել- կտոր-կտոր անել, կոտորել
բրթել-հրել
Է․խոխոջուն-շառաչուն, կարկաչուն
խոխոջյուն — խոխոջ, խոխոջալ
Ը․կրագին-կանոնավոր, բարեկարգ, վայելուչ
կարկին- գծագրական գործիք
Թ․այլասեր-օտարածին, օտարասեր, ուրիշից սերված
ալյասեռ-ուրիշ սեռի պատկանող, տարասեռ

Ա․ Ամլայա,Սոֆյա,Օլյա
Բ․ Մարիա,Վիկտորիա
Գ․ Շաանդուղտ,Հայկադուխտ
Դ․ Սիրանուշ,Վարդանուշ


ա) աղտ — ախտ

աղտոտում, աղտոտել, աղտաջուր

ապերախտ, երախտամոռ, երախտագիտություն, երախտագետ, երախտապարտ

բ) ուղտ — ուխտ

ուղտավոր, ուղտաբեռ, ուղտաբուծություն

ուխտագնացություն, ուխտադրուժ, ուխտավոր

գ) որդ — որթ

որդանման, որդաթափ

որթատունկ, որթաթումբ, որթածառ

դ) վարկ — վարք

վարկային, վարկագիր, վարկաթուղթ

վարքագրություն, վարքագիծ, վարքուբարք

ե) ուղի — ուղիղ

նավթուղի, ջրուղի

ուղիղաչք, ուղղություն

զ) հով — հովիվ

հովություն, հովաբեր, հովաբույր

հովվականչ, հովվաշուն

Հայոց լեզու 10

Գործնական քերականություն. Հոմանիշներ

ա) արշալույս — արևածագ
բ) գուշակություն — մարգարեություն
գ) ծարավ — պապակ
դ) հանցանք — մեղք
ե) մուշտակ — բաճկոն
զ) նավակ — մակույկ
է) պաշտել — երկրպագել
ը) փական — կողպեք
թ) ծնկել — չոքել
ժ) հեղինակազրկել — վարկաբեկել
ժա) բարեսիրտ — բարեհոգի
ժբ) նախորդ — նախկին

ա) թիկնեղ — լայնաթիկունք
բ) համեմատել — բաղդատել
գ) բարդ — դժվար
դ) գլխարկ — գդակ
ե) ծուղակ — թակարդ
զ) խոտոր — խեղաթյուր
է) խղճալ — գթալ
ը) թմրել — ընդարմանալ
թ) անթարթ — ակնդետ
ժ) մրթմրթոց — դժգոհություն
ժա) խռովվել — թթվել
ժբ) անտուն — պանդուխտ

ա) ըմբոստ — ապստամբ
բ) տեսիլք — պատկեր
գ) կալանավորել — ձերբակալել
դ) խայտաբղետ — երփներանգ
ե) շտապ — հապճեպ
զ) պաչիկ — համբույր
է) երկնամուխ — երկնաբերձ
ը) առևանգել — հափշտակել
է) շփանալ — լրբանալ
ժ) սողոսկել — ներթափանցել
ժա) զարմանալ — ապշել
ժբ) ուռկան — թարփ

ա) կապոց — խուրձ
բ) հեծկլտալ — լացել
գ) այտուց — ուռածություն
դ) կարոտալի — անձկալի
ե) երթևեկ — անցուդարձ
զ) արու — որձ
է) հնամենի — հնացած
ը) ժլատ — ընչաքաղց
թ) հյուսն — ատաղձագործ
ժ) սանձ — սանձափոկ
ժա) տենդ — դողէրոցք
ժբ) ընդդիմակա — դեմ կացող

ա) ձեռնածու — ծաղրածու
բ) համառ — չզիջող
գ) կույտ — շեղջ
դ) ապաշխարել — զղջալ
ե) կրճատել — կարճել
զ) անդրանիկ — առաջին
է) ամուլ — ստերջ
ը) ակնախոռոչ — ակնակապիճ
թ) ունայն — փուչ
ժ) սեթևեթանք — պչրանք
ժա) խոճկոր — գոճի
ժբ) խառնիխուռն — խառնիճաղանճ

ա) բոթաբեր — գուժաբեր
բ) ընդհարվել — գժտվել
գ) մեղեդի — երաժշտություն
դ) թագուհի — կառավարչուհի
ե) դաժան — ժանտ
զ) սպասուհի — նաժիշտ
է) ուժգին — հուժկու
ը) սակավապետ — քչակեր
թ) ստույգ — ճշգրիտ

ա) այգեպան — պարտիզպան
բ) խայտաբղետ — գույնզգույն
գ) փողկապ — վզկապ
դ) աստիճանաբար — հետզհետե
ե) պատառոտել — գզել
զ) մարմնակրթություն — մարմնամարզություն
է) երկնահուպ — երկնահաս
ը) ալեկոծ — ալեհույզ
թ) սիրավառ — սիրակեզ

ա) ապականել — աղտոտել
բ) ծաղրածու — խեղկատակ
գ) սեգ — խրոխտ
դ) գեհեն — դժոխք
ե) խեղաթյուրել — աղավաղել
զ) ավարտ — վախճան
է) ուսապարկ — մախաղ
ը) ընչացք — բեղ
թ) ձանձրալի — տաղտկալի
ժ) գանահարել — ծեծել (խեղդել)
ժա) երդմնազանց — ուխտազանց
ժբ) փայտանյութ — սղոցանյութ