իրավունք 9

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • — պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
  • — զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով
  • — զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
  • — հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
  • Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:
  • Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն
  • Զինծառայողը պարտավոր է`
  • — հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները.
  • — խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.
  • — մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.
  • — իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը.
  • — լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.
  • — անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել զորամասի մարտական դրոշը.
  • — բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.
  • — պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված.
  • — լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը:

Օգտվել կից հղումից

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
  • Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ
  • Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը
իրավունք 9

Սահմանադրության 1-10 հոդվածներ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
  2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
  3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Հոդված 10. Սեփականության երաշխավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
  2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
իրավունք 9

Դատական համակարգը Հայաստանում

  • Ով է դատավորը
    Դատավորը դատարաններում դատը անցկացնելու, քննելու, որոշում կայացնելու, արդարադատություն իրականացնելու համար օժտված անձն է։
  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
    ոչ
  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
    Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։

  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են

  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար
  • Որպես օրենքի էական խախտման օրինակ, կարող եմ ներկայացնել պարտավորությունները արդար չիրականացնելը։ Դատավորը կարող է օժտված լինել մեծ լիազորություններով, բայց չի կարող օժտված լինել բացարձակ արդարությամբ։ Այդ ժամանակ, պետք է անհապաղ դադարեցնել դատավորի լիազորությունները, և օրենքին համաձայն, նա այլևս չի կարողանա թեկնածուների ցուցակում կամ բարձր պաշտոնում լինել դատական համակարգում։ Այս օրենքի մասին մանրամասնորեն գրված է սահմանադրության մեջ։
իրավունք 9

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Հոդված 39

1. Կոմիտեն իր պաշտոնատար անձանց ընտրում է երկամյա ժամկետով: Նրանք կարող են վերընտրվել:
Ես սա կարդալուց հասկանում եմ , որ կոմիտեի անդամները երկամյա ժամկետով է ընտրվում և նրան կարելի է փոխել կամ թողել նույնը անդամներին։

2. Կոմիտեն սահմանում է ընթացակարգի իր սեփական կանոնները, բայց այդ կանոնները պետք է, մասնավորապես, նախատեսեն, որ.
ա/ քվորում են կազմում կոմիտեի տասներկու անդամները.
բ/ Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Սա կարդալուց ես մոտավորապես պատկերացում եմ կազմում, որ եթե կոմիտեն ուզում է նոր կանոնոնադրություն ընդունել պոտք է հավաքվի քվեարկողների քվորում և ընտրողների մեծամասնությունը քվիարկի կողմ։

իրավունք 9

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հացեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր: Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հրամանով: Հրամանը աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով:
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
    Աշխատանքային փորձաշրջանը սահմանվում է, որպեսզի ստուգեն տվյալ անձի համապատասխանությունը և ընդունակությունը։
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
    14-15 տարիքայինների՝ Անձը հաստատող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական, անձնագիր, սոց․ քարտ, վկայագիր, ծնողի համաձայնության փաստաթուղթ՝ գործատուի համար, նախնական կրթության վկայագիր, ատեստատ

    16-18-բարձր տարիքայինների՝ անձը հաստատող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական, անձնագիր, սոց․ քարտ, քոլեջն կամ դպրոց ավարտած վկայագիր, դիպլոմ կամ ատեստատ,ինքնակենսագրական՝ հմտությունների, լեզուների տիրապետման ու ունակությունների վերաբերյալ,աշխատանքային փորձի մասին բնութագի
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
  • Աշխատանքային արձաակուրդ
    Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր: Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։
  • Աշխատանքից ազատում
    Գործատուն բոլոր իրավունքները ունի ազատելու իր աշխատողին, եթե աշխատողը բարեխղճորեն չի կատարում իր պարտականությունները։
իրավունք 9

Աղմուկը Գիշերային ժամերին

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
    Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։
  • Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
    Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են։
  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
    Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։
  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է

Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

իրավունք 9

Ինքնաստուգման առաջադրանքներ

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։

Ոչ մանկավարժական աշխատող են կոչվում այն մարդիկ ովքեր ուղիղ կապ ունեն երեխաների հետ և սովորողների հետ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։
ոչ

Ուս․ հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
Ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողներ են կոչվում՝ ուսուցիչները, դասվարները, տնօրեններն ու փոխտնօրենները։

Ուս․ հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։
Վարչական աշխատող են կոչվում՝ տնօրենը, փոխտնօրենը, հիմնադիրը։ 

իրավունք 9

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները


Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Աշխատողի իրավունքները՝

Մանկավարժը իրավուք ունի դասին չմասնակցել եթե նա իրան վատ է զգում,նա կարող է վերցնել երեխայի սեփականությունը անհրաժեշտության դեպքում,մանկավարժը իրավունք ունի դասեից ուշանանալու, մասնակցելու դպրոցական միջոցառումների ըստ իր կամքի, լինեն դրանք արտդպրոցական, թե ներդպրոցական, նաև մասնակցելու ժողովներին ու հանդիպումներին, բացակայել իր աշխատանքային վայրից,

Պարտավոր է
Հարգել սովորողի իրավունքները,Հարգել դպրոցի հիմնադրին, դպրոցի պատմությունն ու հոգևոր մշակույթը, մասբակցել դպրոցի կազմակերպած միջոցառումներն



Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

իրավունք 9

Իրավունք՝ Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը


Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

1.ե՞րբ եք գնահատվում

Մենք գնահատվում ենք համարյա բոլոր առարկաներից ամեն ամսվա վերջ։


2.ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը։


3.ի՞նչն են գնահատում

Իմ կարծիքով գնահատում են բլոգային ակտիվությունը և ինչքան ակտիվ են լկնում դասի ժամանակ։


4.ինչպե՞ս են գնահատում


5.Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Без рубрики·իրավունք 9

Սովորողի իրավունքներ

Սովորողը իրավունք ունի ազատ արտահայտվել, իի սեփական կարծիքը ունենալ, չհասկանալու դեպքում կամ համոզվելու համար հարց տալ, որոշում կայացնել առանց ինչ֊որ մեկի միջամտության, բացակայել դասերից իր անձնական պաճառներով։

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Հարցեր՝

Սովորողը իրավունք ունի



Պարտավոր է․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: